Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2018-09-11։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

գործել է մինչև 2018-09-11Բացել ARLIS-ում

Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

(վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ`

դրոշմավորման պարտավորություն կրող անձը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`

դրոշմավորման պարտավորություն կրող անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մեկ հազար հինգհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

(211-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-11-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-83-Ն, 21.12.17 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։