Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-07-24-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 20 · ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 170. Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 170. Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը

1. Ծնողի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը չորս ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։