Գլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 397. Միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելը
Հոդված 397. Միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելը
Ռազմական գործողությունների ժամանակ, հակառակ միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքով և միջազգային պայմանագրերով պահպանվող Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշանները կամ այլ տարբերանշաններն օգտագործելը, կամ հակառակորդի կամ չեզոք պետության պետական դրոշից կամ պետական տարբերանշաններից ապօրինի օգտվելը կամ միջազգային կազմակերպության դրոշից կամ տարբերանշաններից ապօրինի օգտվելը՝
պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։