Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2006-01-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 49. Պատժի տեսակները

գործել է մինչև 2006-01-21Բացել ARLIS-ում

Հոդված 49. Պատժի տեսակները

Պատժի տեսակներն են՝

1) տուգանքը.

2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.

3) հանրային աշխատանքները.

4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.

5) գույքի բռնագրավումը.

6) ուղղիչ աշխատանքները.

7) կալանքը.

8) կարգապահական գումարտակում պահելը.

9) ազատազրկումը որոշակի ժամկետով.

10) ցմահ ազատազրկումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։