Հոդված 315.1. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը
Հոդված 315.1 . Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը
Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
- պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
(315.1հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-190-Ն)