Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-21-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 204. Չարաշահումը արժեթղթեր թողարկելիս

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 204. Չարաշահումը արժեթղթեր թողարկելիս

1. Առանց սահմանված կարգով գրանցման արժեթղթեր թողարկելը և դրանք հրապարակային բաշխելը կամ արժեթղթերի գրանցման համար ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով:

2. Արժեթղթերի թողարկման հայտարարագրում ակնհայտ ոչ ստույգ տեղեկատվություն մտցնելը, ինչպես նաև ակնհայտ ոչ ստույգ տեղեկատվություն պարունակող թողարկման հայտարարագիրը կամ թողարկման ակնհայտ ոչ ստույգ արդյունքները հաստատելը, եթե այդ արարքները խոշոր վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։