Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 243. Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 243. Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը

Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը, եթե դրա հետևանքով առաջացել են սույն օրենսգրքի 241-րդ կամ 242-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։