Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 298. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 298. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը

Արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։