Հոդված 54. Հանրային աշխատանքները
Հոդված 54. Հանրային աշխատանքները
1. Հանրային աշխատանքները դատապարտյալի կողմից հիմնական աշխատանքից կամ դասերից ազատ ժամերին հանրության համար օգտակար, իրավասու կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որոշված չվարձատրվող աշխատանքների կատարումն է:
2. Հանրային աշխատանքները սահմանվում են երեք հարյուր վաթսունից հազար հինգ հարյուր ժամ ժամկետով:
3. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ՝ մինչև դատավճիռ կայացնելը՝ դատապարտվող անձի գրավոր համաձայնության դեպքում՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
4. Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:
5. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների չորս ժամվա դիմաց: (54-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)