Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-28-ից մինչև 2008-07-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2008-07-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 21 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 175. Ավազակությունը

գործել է մինչև 2008-07-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 175. Ավազակությունը

1. Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ,

5) կրկին անգամ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) առողջությանը ծանր վնաս պատճառելով,

4) սույն օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն գլխում մանր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխով նախատեսված դեպքերում հափշտակությունը համարվում է կրկին անգամ կատարված, եթե դա կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 175-182-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի կողմից:

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-58-Ն)

(175-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 14.12.04 ՀՕ-58-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։