ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 100. Հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժումը
Հոդված 100. Հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժումը
1. Հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի, պահելու և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հոգեբուժական հիվանդանոցում:
2. Ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով իր հոգեկան վիճակով հիվանդանոցային բուժման և հսկողության կարիք ունի:
3. Հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով իր հոգեկան վիճակով վտանգ է ներկայացնում իր և այլ անձանց համար կամ պահանջում է մշտական հսկողություն: