ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները
Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝
1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.
2) ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժումը.
3) հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժումը:
2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում: