Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-11-20-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 30 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 327.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 327.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաև ծառայության վայրից արձակվելիu, նշանակվելիu, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաuտատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տևողությամբ, ինչպեu նաև երեք ամuվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք oր տևողությամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամuից ավելի, բայց այլընտրանքային աշխատանքային ծառայությունից ժամանակավորապեu խուuափելու նպատակով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա ծառայությունից խուuափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

(327.1 հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։