Հոդված 176. Կողոպուտը
Հոդված 176. Կողոպուտը
1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կողոպուտը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է խոշոր չափերով,
3) կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) կատարվել է կրկին անգամ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
3. Կողոպուտը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն),
4) սույն օրենսգրքի 175-182, 222, 234, 238, 269 հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (176-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)