Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով և վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
(343-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-33-Ն)
(343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաև դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր ՍԴՈ-851 որոշմամբ)