ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 392. Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները
Հոդված 392. Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները
Արտաքսումը, ապօրինաբար կալանքի տակ պահելը, ստրկացնելը, առանց դատի զանգվածային և պարբերական մահապատիժներ կիրառելը, մարդկանց առևանգելը, ինչին հետևում է նրանց անհետանալը, խոշտանգելը կամ դաժան գործողությունները, որոնք կատարվում են ըստ քաղաքացիական բնակչության ռասայական, ազգային, էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և դավանանքի`
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: