Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 367. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(367-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.07 ՀՕ-275-Ն)