Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-25-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 217.1. Ահաբեկչության ֆինանսավորումը

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ դրանք կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի իմաստով ահաբեկչության ֆինանսավորման առարկա է հանդիսանում ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ թվում` սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքը, ինչպես նաև ահաբեկչության կատարման համար նախատեսված և դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը:

(217.1 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 26.05.08 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։