Հոդված 365. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
Հոդված 365. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
(365-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն)