Հոդված 371. Ռազմական գույքը վատնելը
Հոդված 371. Ռազմական գույքը վատնելը
1. Ռազմական գույքը վատնելը՝ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար նրան տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքն իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Զենքի կամ ռազմամթերքի վատնելը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(371-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն)