ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Այն ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումը, և «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» թիվ 159 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի
փետրվարի 28-ի թիվ 22 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 159 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 207.1, 207.2 և 207.3 դիրքերով՝
« 207.1 ԳՕՍՏ
33387-2015 Ավտոմոբիլային ճանապարհներ՝ ընդհանուր կիրառության. հակամերկասառցային նյութեր. տեխնիկական պահանջներ կիրառվում է 2017 թվականի ապրիլի 1-ից
207.2 ՍՏԲ EN
12591-2010 Բիտումներ ճանապարհային. տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ կիրառվում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը
207.3 ՍՏ ՂՀ
1373-2013 Բիտումներ և բիտումային կապակցող նյութեր. բիտումներ՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ. տեխնիկական պայմաններ կիրառվում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը
»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար՝
ա) 1-ին դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 1.1 դիրքերով՝
« 1 3-րդ հոդվածի
11-14-րդ կետեր ԳՕՍՏ
310.3-76 Ցեմենտներ. բնականոն խտության, կապակցման ժամանակահատվածների և ծավալի փոփոխման հավասարաչափության որոշման մեթոդներ
1.1 ԳՕՍՏ
310.4-81 Ցեմենտներ. ճկման և սեղմման ժամանակ ամրության սահմանի որոշման մեթոդ
»:
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1, 15.1, 18.1, 18.2 և 126.1 դիրքերով՝
« 7.1 ԳՕՍՏ
8829-94 Շինարարական արտադրատեսակներ՝ երկաթբետոնե և բետոնե, գործարանային արտադրության. բեռնմամբ փորձարկումների մեթոդներ. ամրության, կոշտության և ճաքակայունության գնահատման կանոններ
15.1 ԳՕՍՏ
17625-83 Կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ երկաթբետոնե. բետոնի պաշտպանիչ շերտի հաստության, ամրանների չափերի և դիրքերի որոշման ռադիացիոն մեթոդ
18.1 ԳՕՍՏ
22362-77 Կոնստրուկցիաներ երկաթբետոնե. ամրանների լարման ուժի չափման մեթոդներ
18.2 ԳՕՍՏ
22904-93 Կոնստրուկցիաներ երկաթբետոնե. բետոնի պաշտպանիչ շերտի հաստության և ամրանների դիրքերի որոշման մագնիսական մեթոդ
126.1 ԳՕՍՏ
33389-2015 Ավտոմոբիլային ճանապարհներ՝ ընդհանուր օգտագործման. Հակամերկասառցային նյութեր. Փորձարկումների մեթոդներ
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: