Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԳՐԻԳՈՐ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

21 հունիսի 2022 թ. N 606-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԻՍԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԳՐԻԳՈՐ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցն անվանափոխել ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

2022 թ. հունիսի 21

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 04 հուլիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։