ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 774-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 774-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
Ռ. Բադասյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.)
Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.)
Կ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
Ա. Կարապետյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
Ն. Զեյնալյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական
Խ. Բդոյան - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
Վ. Բադալյան - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.)
Հ. Վարդերեսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից
Ա. Մելքոնյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ