ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի թիվ 27 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 275 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 275 որոշման մեջ կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի փետրվարի 28-ի
թիվ 27 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 275 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.
բ) աղյուսակի գլխի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-14-րդ դիրքերով՝
« 10 97.200.50 Խաղալիքներ. Մակերեսային ներկմանը ներկայացվող պահանջները և մակերեսային ներկման առկայության նկատմամբ հսկողության մեթոդը.
ԳՕՍՏ-ի մշակումը 4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 22-րդ պարբերություն 2016 թվական 2017 թվական Բելառուսի Հանրապետություն
11 97.200.50 Խաղալիքներ. Նմուշառման կանոնները. ԳՕՍՏ-ի մշակումը 4-րդ հոդված 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն
12 97.200.50 Խաղալիքների անվտանգությունը. 5-րդ մաս. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին.
ԳՕՍՏ-ի մշակումը՝ EN 71-5:2015-ի հիման վրա 2-րդ հավելված, 4-րդ հոդվածի 3.4-րդ և 3.5-րդ կետեր 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն
13 97.200.50 Խաղալիքների անվտանգությունը. 13-րդ մաս.Սեղանի խաղեր՝ հոտառությունը զարգացնելու համար, գեղարարական հավաքածուներ և խաղեր՝ համային զգացողություններն ուժեղացնելու համար.
ԳՕՍՏ-ի մշակումը՝ EN 71-13:2014-ի հիման վրա 2-րդ հավելված, 4-րդ հոդվածի 3.4-րդ, 3.5-րդ և 3.8-րդ կետեր 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն
14 97.200.50 Խաղալիքների անվտանգությունը; 14-րդ մաս. Ցատկացանցեր (բատուտներ)՝ տնային օգտագործման համար.
ԳՕՍՏ-ի մշակումը՝ EN 71-14:2014-ի հիման վրա 4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 14-րդ պարբերություն 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: