ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի թիվ 28 քաղ. Մոսկվա
ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԴԻ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ԳՈԼՈՐՇԵՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Շարժիչային տրանսպորտային միջոցների սրահներում ջերմաստիճանի և օդի խոնավության անհրաժեշտ պարամետրերի պահպանման համար օգտագործվող օդի օդորակման համակարգերի կազմում կիրառելու համար նախատեսված կոնդենսատորները և գոլորշեցուցիչները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8415-րդ ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: