Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՊԼԱԶՄԱՅԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 փետրվարի 2017 թվականի թիվ 15 քաղ. Մոսկվա

ԴՈՆՈՐԱԿԱՆ ԱՐՅԱՆ ՊԼԱԶՄԱՅԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Դոնորական արյան պլազմայի վարակազերծման համար նախատեսված ստերիլ փաթեթվածքում մեկանգամյա օգտագործման հավաքակազմ, որը միացման մայրագծերով կոնտեյներների համակարգ է՝ բաղկացած ապաակտիվացնող ագենտով (0,9 % նատրիումի քլորիդի ջրային լուծույթում ռիբոֆլավինի լուծույթ) 1 պլաստիկ կոնտեյներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթահարման համար 1 պլաստիկ կոնտեյներից և ապաակտիվացված պլազման պահելու համար 1 կոնտեյներից՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 90 840 9 ստորաենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։