Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2025-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2018 թվականի թիվ 89 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ` ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 2 որոշման 2-րդ և 3-րդ կետերում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 3 որոշման 2-րդ և 3-րդ կետերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 4 որոշման 2-րդ և 3-րդ կետերում «2018 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։