ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2018 թվականի թիվ 96 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի XIX բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76.1 կետով.
«76.1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխգործակցության իրագործման ապահովում՝
երրորդ երկրների հետ մաքսային տեղեկատվության փոխանակման նպատակով 2018 թվականի II եռամսյակ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: