Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-01-03։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Կիրառության ոլորտը

գործել է մինչև 2020-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառության ոլորտը

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում օգտագործման համար նախատեսված և օգտագործվող վերելակների ու դրանց անվտանգության սարքվածքների վրա։

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է բոլոր վերելակների և դրանց անվտանգության սարքվածքների վրա (թափարգելներ, որսիչներ, արագության սահմանափակիչներ, հորանի դռների փականներ, անվտանգության հիդրոապարատներ)։

Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում այն վերելակների վրա, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են՝

- լեռնարդյունաբերության և ածխարդյունաբերության հանքահորերում,

- նավերում և այլ լողացող միջոցներում,

- ծովում՝ հետախուզության և հորատման հենահարթակներում,

- ինքնաթիռներում և թռչող ապարատներում, ինչպես նաև այն վերելակների վրա, որոնք՝

- ունեն վերհանման ատամնաձողային և պտուտակավոր մեխանիզմ,

- ռազմական նպատակներով հատուկ նշանակության վերելակներ են։

2. Մաքսային Միության սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են վերելակներին և վերելակների անվտանգության սարքվածքներին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքը և առողջությունը, գույքը պաշտպանելու, ինչպես նաև դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ գնորդներին (օգտվողներին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։