Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԴՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԴՈԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 150 քաղ. Մոսկվա

ԴԵՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱԶԴՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԴՈԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՅԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխ գործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող դեղ պատրաստուկների կազմում առկա ազդող նյութերի դոզավոր ման և կոնցենտրացիայ չափման միավորների դասակարգիչ (այսուհետ՜ դասակարգիչ):

2. Ներառել դասակարգիչ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում:

3. Սահմանել, որ

ա) դասակարգիչ կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

բ) դասակարգչի ծածկագրային նշագրեիր օգտագործումը պարտադիր է դեղամիջոցների շրջանառության ոլորտում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

թիվ 150 որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։