ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 171 քաղ. Մոսկվա
ԾԱՄՎՈՂ ՄԱՐՄԵԼԱԴԻ ՏԵՍՔՈՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ծամվող մարմելադի տեսքով կենսաբանական ակտիվ սննդային հավելումը, որը բաղկացած է շաքարից և (կամ) շաքարային օշարակներից, դոնդողացնող նյութերից, վիտամիններից, հանքային նյութերից, համաբուրավետիչ և ներկող հավելումներից, նախատեսված է երեխաների հավասարակշռված սննդակարգի լրացման համար՝ որպես վիտամինների և հանքային նյութերի լրացուցիչ աղբյուր, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան` դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: