Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60505080

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2 փետրվարի 2005 թ.

ք. Երևան N 68-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը

որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 8-րդ կետի՝

ա) «դ» ենթակետի «խմբում» բառից հետո լրացնել «և ենթախմբում» բառերը.

բ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) համաձայնություն է տալիս մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում.».

գ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.1» ենթակետով.

«ը.1) համաձայնություն է տալիս մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում.».

դ) «թ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

ե) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները և էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը և նրանց գործառույթները.».

զ) «իզ» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.

է) «լդ.3» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «լդ.4» և «լդ.5» ենթակետեր.

«լդ.4) համաձայնություն է տալիս մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ՝ այդ պաշտոնն արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելու համար.

լդ.5) համաձայնություն է տալիս կամ միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու համար.».

2) 10-րդ կետի՝

ա) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ.1» ենթակետ.

«ժգ.1) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը իրավասու է կատարել համապատասխան նշանակում.».

բ) «ժդ» և «ժթ» ենթակետերի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

գ) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով իրականացնում է՝

- Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մինչև մեկ տարի ժամկետով գործուղումը.

- Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղումը՝ Խորհրդի համաձայնությամբ.».

դ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե.1» ենթակետ.

«ժե.1) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում կարող է պահպանել նրանց վարձատրությունը.».

ե) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) միջնորդություն է ներկայացնում դատարան Խորհրդի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների դասային աստիճանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի, մեկ աստիճանով իջեցնելու համար.».

զ) «իբ» ենթակետի «բարձրագույն» բառից հետո լրացնել «(բացառությամբ աշխատակազմի ղեկավարի)» բառերը:

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ Մ. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։