ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի թիվ 90 քաղ. Աստանա
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել ի գիտություն ռուսական կողմի տեղեկատվությունը «Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգի մասին»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ շարունակել ապրանքների դրոշմավորման համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքները՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրին համապատասխան:
3. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ հետագծելիության, ներառյալ՝ դրոշմավորման համակարգի համալիր զարգացումը սահմանող ազգային օպերատորներին սահմանելու և Հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: