Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2019 թվականի թիվ 15 քաղ. Մոսկվա

«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 143 որոշմամբ հաստատված՝ «Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետ՝

«9.1. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, որի իրավասությանն է վերապահված կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

Կոմիտեի նախագահի տեղակալը կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կատարում է նախագահի՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված գործառույթները։».

բ) 12-րդ կետից՝

«ինչպես նաև» բառերը հանել.

լրացնել «, ինչպես նաև անկախ փորձագետներ» բառերը.

գ) 14-րդ կետում «կիսամյակը» բառը փոխարինել «տարին» բառով.

դ) 19-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով.

ե) 23-րդ կետի հինգերորդ պարբերությունը լրացնել «և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։