Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՐԳԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2019 թվականի թիվ 17 քաղ. Մոսկվա

ՄՐԳԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մրգահատապտղային լցանյութերը, որոնք պատրաստված են մրգային և (կամ) հատապտղային խյուսից՝ շաքարի և (կամ) քաղցրացուցիչ նյութերի, սննդային հավելումների (դոնդողացնող նյութերի, օրգանական թթուների, ներկանյութերի, կոնսերվանտների, բուրավետիչների) ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, մրգերի և (կամ) հատապտուղների հիմնական հատկությունն արտադրանքի կողմից պահպանվելու պայմանով, ենթարկված են պաստերացման և կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2008 ապրանքային դիրքում։

2. Մրգահատապտղային լցանյութերը, որոնք պատրաստված են մրգային և (կամ) հատապտղային խյուսից և մրգային և (կամ) հատապտղային հյութերից՝ շաքարի և (կամ) քաղցրացուցիչ նյութերի, սննդային հավելումների (դոնդողացնող նյութերի, օրգանական թթուների, ներկանյութերի, կոնսերվանտների, բուրավետիչների) ավելացմամբ, ենթարկված են պաստերացման և կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։