Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2019 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի փետրվարի 4-ի

թիվ 22 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարվող

1. 44-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44. Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում 2019 թվականի

II եռամսյակ։»։

2. VIII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«44.1 . Որակյալ և վատորակ անասնաբուժական դեղապատրաստուկների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում պետական հսկողության և վերահսկողության շրջանակներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) անասնաբուժական դեղապատրաստուկերի տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում 2019 թվականի

II եռամսյակ

44.2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում 2019 թվականի II եռամսյակ

44.3. Այն անասնաբուժական դեղամիջոցների արտադրողների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում, որոնց արտադրությունը ճանաչվել է Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահանջներին համապատասխան։ 2019 թվականի II եռամսյակ

44.4. Անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության դեղագործական տեսուչների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում 2019 թվականի II եռամսյակ»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։