ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1066-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 1080 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
14.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 14-ի N 1066-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի
թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 02. Արվեստ
Գեղանկարչություն և քանդակագործություն 122
Ոսկերչություն 210
Բրուտագործություն 22
Գորգագործություն և ժանյակագործություն 52
Փայտագործություն 29
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն 36
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (տհտ)
Համակարգիչների շահագործում 180
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում 15
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և
տեխնոլոգիա 33
Շինարարական մոնտաժային աշխատանքների իրականացում 10
Կարի արտադրության տեխնոլոգիա 310
Հրուշակեղենի տեխնոլոգիա 94
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական
աշխատանքներ 34
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և
նորոգում 20
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ 10
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 28
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 28
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 14
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա 41
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական
շահագործում 35
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 78
Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում 14
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 146
Օգտակար հանածոների հարստացում 32
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական
շահագործում 17
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում 31
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 22
Գինեգործություն և հյութերի արտադրություն 97
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների
տեխնիկական ապահովում 19
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա 13
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա 5
Ապակու արտադրության տեխնոլոգիա 10
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և
ձկնային տնտեսություն
Պարտեզապուրակային գործ 5
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 41
Այգեգործություն 15
Թռչնաբուծություն 7
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 200
Խոհարարական գործ 576
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 385
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 141
Պահուստային տեղեր 135
ԸՆԴԱՄԵՆԸ 3312
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Ոստիկանական գործ 1200
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 14-ի N 1066-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի
թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Նախադպրոցական կրթություն 162
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 115
Պարի ուսուցում 35
Ոլորտ 02. Արվեստ
Ռեժիսուրա 42
Լուսանկարչական գործ 19
Դիզայն 120
Հագուստի մոդելավորում և նախագծում 128
Գեղանկարչություն 75
Քանդակագործություն 15
Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և
պահպանում 15
Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 18
Երգեցողություն 106
Երգչախմբավարություն 15
Երաժշտության տեսություն 13
Էստրադային արվեստ 13
Պարարվեստ 95
Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 179
Դերասանական արվեստ 40
Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն
Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 20
Գրադարանային գործ 31
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Հաշվապահական հաշվառում 184
Ֆինանսներ 51
Բանկային գործ 69
Ապահովագրական գործ 57
Մենեջմենթ (կառավարում) 77
Սպասարկման կազմակերպում 109
Հողային ռեսուրսների կառավարում 18
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 82
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված
իմացությամբ 94
Շուկայաբանություն 49
Ապրանքագիտություն 26
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 69
Առևտուր 9
Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ
օգտագործում 40
Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)
Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական
սպասարկում 78
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային
ցանցեր 58
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային
ապահովում 585
Համակարգչային գեղարվեստական նախագծում 142
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Ջերմաէլեկտրակայաններ 18
Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ 18
Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 18
Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 18
Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 15
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ
ճյուղերի) 18
Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 28
Սառնարանային տնտեսություն 40
Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ
տրանսպորտի տեսակների) 16
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 15
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 35
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և
սարքավորումների շահագործում 13
Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 15
Գյուղատնտեսության մեքենայացում 35
Մեխատրոնիկա 58
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 16
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 17
Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 15
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն 58
Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 37
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 25
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 100
Հանրային սննդի տեխնոլոգիա 54
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 56
Բաց լեռնային աշխատանքներ 41
Պոլիգրաֆիական արտադրություն 16
Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա 20
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 41
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում
(սերտիֆիկացում) 20
Քաղաքաշինական կադաստր 38
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 33
Ջրամատակարարում և ջրահեռացում 10
Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական
սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում 10
Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և
շահագործում 20
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների
տեղակայում, կարգավորում և շահագործում 26
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 18
Փոստային կապ 15
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Գյուղատնտեսագիտություն 70
Ջերմատնային տնտեսություն 90
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և
պահպանություն 18
Հողաշինարարություն 42
Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա 37
Անասնաբուժություն 125
Մեղվաբուծություն 35
Ձկնաբանություն և ձկնաբուծություն 15
Անտառային և անտառապուրակային տնտեսություն 10
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 10
Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում 10
Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում 10
Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք
Ատամնատեխնիկական գործ 124
Բուժական գործ 15
Մանկաբարձական գործ 69
Քույրական գործի կազմակերպում 10
Քույրական գործ 285
Լաբորատոր ախտորոշում 5
Բուժական կոսմետոլոգիա 56
Բուժական մերսում 3
Դեղագործություն 143
Սոցիալական ապահովության կազմակերպում 12
Սոցիալական աշխատանք 51
Ոլորտ 10. Սպասարկում
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 45
Զբոսաշրջություն 149
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում 15
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ
տրանսպորտի տեսակների) 284
Պահուստային տեղեր 247
ԸՆԴԱՄԵՆԸ 6084
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում 4
Ոլորտ 10. Սպասարկում
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ
տրանսպորտի տեսակների) 5
Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 6
ԸՆԴԱՄԵՆԸ 15
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում
Ոստիկանական գործ 65
ԸՆԴԱՄԵՆԸ 65
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում 30
Ոլորտ 10. Սպասարկում
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում 30
Հրդեհային պաշտպանություն 30
Պահուստային տեղեր 30
ԸՆԴԱՄԵՆԸ 120
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2022 թվական: