Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-27-րդ կետերով.
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-27-րդ կետերով.
«23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով որոշում է կայացնում պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու մասին.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովումը կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը.
26) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը.
27) մշակում է պետական գույքի նվիրատվության մասին իրավական ակտերի նախագծեր և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նվիրատվության գործընթացը:»: