Հոդված 3
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից: Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև դրանց պիտանիության (շահագործման) ժամկետի ավարտը:
3. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը և 9-րդ մասի 2-րդ կետի պահանջները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վրա:
4. Օրենքի 47.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներն ուժի մեջ են մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից:
5. Օրենքի 47.4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների սպասարկմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վրա:
6. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ, 47.1-ին հոդվածի 2-րդ, 47.2-րդ հոդվածի 1-ին և 4-րդ և 47.4-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
7. Օրենքի 47.1-ին հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելուց հետո:
8. Օրենքի 47.4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելուց հետո:
(3-րդ հոդվածը խմբ. 05.12.24 ՀՕ-504-Ն)
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-304-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: