Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը.».
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ» բառերը.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը.».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.
«7) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը.
8) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը.
9) անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը։»։