Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածը լրացնել`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.1-ին հոդվածը լրացնել`

1) հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնելու գործառույթը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:».

2) հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժումը կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները՝ «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։