Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2022 թվականի N 1100-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․

3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1100-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահան- ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․ 8428600000 Ճոպանուղի 6 տեղանի նստարանային, առանձնացվող, արագընթաց, ծածկերով

ճոպանուղի հատ 1 ԵՄ ԵՄ 3 640 000 000

2․ 8428600000 Ճոպանուղի 10 տեղանի գոնդոլային, առանձնացվող ճոպանուղի հատ 2 ԵՄ ԵՄ 7 934 000 000

3․ 7306304909 Խողովակներ Երկաթյա ակոսված պարուրակով խողովակներ մ 18300 ԵՄ ԵՄ 1 056 000 000

4. 7303001000 Թուջից պատրաստված խողովակներ,

սնամեջ պրոֆիլներ (Ductile iron pipes) Թուջից պատրաստված խողովակներ, որոնք

օգտագործվում են բարձր

ճնշման տակ գործող համակարգերում մ 19000 ԵՄ ԵՄ 2 121 600 000

5. 8428400000 Շարժասանդուղքներ Շարժասանդուղքներ և շարժական քայլուղիներ հատ 8 ԵՄ , ՉԺՀ ԵՄ, ՉԺՀ 416 000 000

6. 9508290000 Զիպլայն Գրավիտացիոն ուժերի օգտագործմամբ օդում պողպատե պարանի երկայնքով վայրէջք ապահովող հատուկ

համակարգ հատ 1 ԵՄ ԵՄ 13 000 000

7. 9508210000 Տոբոգան Ատրակցիոն, որը նախատեսված է լեռների լանջերով (կամ զառիթափ բլրի) երկայնքով արագ իջնելու համար՝ հատուկ երկաթուղային միաձույլ ուղու վրա (մոնոռելսային սայլ) ապակեպլաստե կամ չժանգոտվող պողպատից

սահնակով հատ 1 ԵՄ ԵՄ 416 000 000

8. 8704239801 Բեռնատար հենասահք- մանիպուլյատոր Շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված ապրանքների փոխադրման համար (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝

2000 թ., քաշը՝ 33 տ) հատ 1 ԵՄ Վրաստան 30 000 000

9. 8702101994 Ավտոբուս Շինարարական հերթափոխերի /հատուկ նշանակության խմբերի փոխադրման համար նախատեսված լիաքարշակ բեռնատարի թափքի հենքի վրա (հիմնականում անանցանելի ճանապարհային պայմաններում աշխատող) շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված 10 և ավելի մարդ տեղափոխելու համար՝ ներառյալ վարորդը (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝

2012 թ., քաշը՝ 10 տ) հատ 1 ՌԴ Վրաստան 18 000 000

10. 8705400001 Բետոնախառնիչ Բետոնի տեղափոխման համար պտտվող կոնտեյներով հագեցած բեռնատար

(տարեթիվ՝ 2022 թ.) հատ 2 ՌԴ Վրաստան 72 000 000

11. 7325991000 Դետալներ (յoggles) Թուջից դետալներ խողովակների միացման (կողպման) համար հատ 4100 ԵՄ ԵՄ 16 000 000

12. 3403199000 Քսայուղեր (լուբրիկանտ) Քսայուղեր (լուբրիկանտ) խողովակների միացման համար հատ 3800 ԵՄ ԵՄ 6 000 000

13. 7307191000 Խողովակների միացման դետալներ Խողովակների կցամասեր (միացումներ, արմունկներ և այլն) թուջից հատ 4200 ԵՄ ԵՄ 167 000 000

14. 9506112900 Դահուկներ Ձյան համար նախատեսված դահուկներ զույգ 1000 ԵՄ ԵՄ 364 000 000

15. 9506112100 Դահուկներ Մոնոդահուկներ և դահուկներ՝ նախատեսված սնոուբորդինգի համար հատ 700 ԵՄ ԵՄ 250 000 000

Ընդամենը՝ 16 519 600 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։