Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐՈՒՄ ԹԻՎ 1 ՁԵՎԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2019 թվականի թիվ 213 քաղ. Մոսկվա

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐՈՒՄ ԹԻՎ 1 ՁԵՎԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված` Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում կատարել փոփոխություն՝ հանելով թիվ 1 ձևի 4.3 կետը:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք ըստ թիվ 1 ձևի թողարկվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։