Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 29/13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603049

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

5 փետրվարի 2003 թ.

ք. Երևան N 3-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 29/13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և 81-րդ հոդվածի առաջին կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 15-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 29/13-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել նոր 20.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«20.1. Հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով նախընտրական քարոզչության իրականացումը զուգահեռաբար հեռարձակել նաև Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով»:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։