Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-10-07-ից մինչև 2020-02-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 27 քաղ. Երևան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացման հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ռուսաստանի Դաշնությունից Սերգեյ Յուրիի Գլազևին նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ՝ Տատյանա Դմիտրիի Վալովայայի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 37 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Սերգեյ Յուրիի Գլազևին՝ անհատական կազմից հանելով Տատյանա Դմիտրիի Վալովայային:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից`

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։