Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2019 թվականի թիվ 11 քաղ. Մոսկվա

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

1901 90 910 0-ից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ կաթնային ճարպ չպարունակող կամ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից*

1901 90 990 0-ից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք 1,5% զանգվածային բաժին կամ դրանից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

գ) «2106-ից» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

2106 90 920 0-ից Պատրաստի սննդամթերք՝ բուսական ճարպերի կամ յուղերի պարունակությամբ, 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային յուղի պարունակությամբ*

2106 90 980 4-ից Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ*

2106 90 980 5 Պանրի ֆոնդյու*

2106 90 980 9-ից Պատրաստի սննդամթերք՝ կաթի բաղադրամասերի պարունակությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։