Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60603069

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 փետրվարի 2003 թ.

ք. Երևան N 27-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների 2003 թ. փետրվարի 25-ի ամփոփիչ արձանագրության արդյունքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 85-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. 2003 թվականի մարտի 5-ին անցկացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ Ստեփան Կարենի Դեմիրճյանը (առաջադրված Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից) և Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը (առաջադրված քաղաքացիական նախաձեռնության կարգով):

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

նախագահ Ա. Սահրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։