ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1155-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տնօրինության ներքո գտնվող և սույն որոշման հավելվածում նշված պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
28.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 28-ի N 1155-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Մակնիշը ուղղ. Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Մաքսային արժեքը
(դրամ)
Տրանսպորտային միջոցներուղղ.
1. Էլեկտրամոբիլ TESLA 3 2022 թ. LRW3E7EK8NC514439 25,635,081
2. Էլեկտրամոբիլ TESLA 3 2022 թ. LRW3E7EKXNC512742 25,635,081
3. Էլեկտրամոբիլ TESLA 3 2022 թ. LRW3E7EK4NC514227 25,635,081
4. Էլեկտրամոբիլ TESLA 3 2022 թ. LRW3E7EK1NC512385 25,635,081
5. Էլեկտրամոբիլ TESLA 3 2022 թ. LRW3E7EK1NC513360 25,635,081
Ընդհանուր գումարը 128,175,405
Այլ գույքուղղ.
1. Ալյումինե անվահեծեր իր անվադողերով Pirelli 235/45/R18–20 հավաքածուուղղ. 2022 թ. ուղղ. 5,399,066
Ընդհանուր
արժեք 133,574,471
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.07.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ