Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 548-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (6 տեղ՝ 202 արկղ, 568 կգ ընդհանուր քաշով, 1,727,248.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,473.55 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 548-Ա որոշման

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Ստացողը Նկարագրությունը Կոդը Արկղը Քաշը (կգ) Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն Դեղեր Air 247-01 64 303 1,316,093.84

2. Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն Դեղեր Air 247-02 40 99 86,007.20

3. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ Դեղեր Air 247-03 24 111.6 103,217.60

4. Տարագճյան Կ.- ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն Դեղեր Air 247-04 21 28.4 47,122.56

5. Աղաջանովա Ե. – «Մուրացան» համալսարանական հիվանդանոց Դեղեր Air 247-05 50 24.4 114,012

6. Դանիելյան Ս. - ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Հ.

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ Դեղեր Air 247-06 3 1.6 60,795.36

Ընդամենը՝ 202 568 1,727,248.56

Փոխադրման ծախսեր՝ 5,473.55

Ընդամենը՝ 1,732,722.11

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։