Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 546-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և հիգիենայի պարագաների (40 տեղ՝ 3,739 արկղ, 6,732.2 կգ ընդհանուր քաշով, 12,775,458.76 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 38,627.5 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն- վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. Մաթևոսյան

Երևան

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 546-Ա որոշման

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Ստացողը Նկարագրությունը Կոդը Արկղը Քաշը (կգ) Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն Դեղեր Air 241-01 264 1,028.3 2,560,020.18

2. Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն Դեղեր Air 241-02 2,678 1,779 5,770,033.74

3. Դավթյան Շուշան. - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական

հիմնադրամ Դեղեր Air 241-03 106 297 3,471,274.08

4. Տարագճյան Կ.- ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն Դեղեր Air 241-04 73 242 182,424.78

5. Աղաջանովա Ե. – «Մուրացան» համալսարանական հիվանդանոց Դեղեր Air 241-05 301 185 652,461.48

6. Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապահության նախարարություն Բժշկական նշանակության

ապրանքներ Air 241-06 22 227 44,215.9

7. Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն Բժշկական նշանակության

ապրանքներ Air 241-07 12 159 22,277.05

8. Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ

մանկական բարեգործական հիմնադրամ Բժշկական

նշանակության ապրանքներ Air 241-08 9 198.8 7,622.83

9. Աղաջանովա Ե. – «Մուրացան» համալսարանական հիվանդանոց Բժշկական նշանակության

ապրանքներ Air 241-09 59 614 38,794.78

10. Ավետիսյան Ա. - «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ Բժշկական նշանակության

ապրանքներ Air 241-10 37 304 5,024.89

11. Սարգսյան Բ. - Հայ Օգնության Ֆոնդ Հիգիենիկ պարագաներ Air 241-11 71 710 3,881.61

12. Գալստյան Տ. - «Մեծն Ներսես»

բարեգործական կազմակերպություն Հիգիենիկ պարագաներ Air 241-12 58 361.8 3,413.3

13. Ներսեսյան Հարութ - Ամերիկայի հայ

ավետարանչական ընկերակցություն Հիգիենիկ պարագաներ Air 241-13 33 372 2,044.72

14. Բալխյան Անի - «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական

հասարակական կազմակերպություն Հիգիենիկ պարագաներ Air 241-14 16 254.3 11,969.42

Ընդամենը՝ 3, 739

Փոխադրման ծախսեր՝

Ընդամենը՝ 6,732.2 12,775,458.76

38,627.5

12,814,086.26

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄաթևոսՅԱՆ

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։